![](https://armlur.am/wp-content/uploads/2023/11/nBkSUhL2hFkjnseyJr6BrNOp2Z3z8Zj21iDEh_fH_nKUPXuaDyXTjHou4MVO6BCVoZKf9GqVe5Q_CPawk214LyWK9G1N5hou41v4Ieqi9S-6o5JmWDL1A.jpg)
Կոնֆետները, որոնք պարունակում են կակաոյի կարագի փոխարինողներ, արագացնում են օրգանիզմի ծերացումը։ Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։
Նրա խոսքով՝ որոշ արտադրողներ կարող են անորակ արտադրանքից քաղցրավենիք պատրաստել, ինչը բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա։
«Կոնֆետները կարող են պարունակել կակաոյի կարագի փոխարինող, սա խառնուրդ է, որը բաղկացած է մեծ քանակությամբ արմավենու յուղից,որը շաքարի հետ միասին մեծ վնաս է հասցնում»,- զգուշացրել է մասնագետը։