ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում 10-ից ավելի փաստաթուղթ և համատեղ հռչակագիր է ստորագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինսկում տեղի ունեցած գագաթնաժողովի ավարտին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները կազմակերպության աշխատանքի բարելավմանն ուղղված 10-ից ավելի փաստաթուղթ և համատեղ հռչակագիր են ստորագրել:

Ստորագրվել են նաև մի շարք որոշումներ, այդ թվում՝ «ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացման միջոցառումների» և «ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի մասին»: Ռուսաստանի ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի պաշտոնում։




Լրահոս