Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը Բաքվին շնորհակալություն է հայտնել ականազերծման սարք մատակարարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ «Revival P» ականազերծման մեքենայացված սարք մատակարարելու համար:

«Ադրբեջանն Ուկրաինա է մատակարարել «Revival P» ականազերծման մեքենայացված սարք: Այս մեքենան արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորներին կօգնի իրականացնել ապաօկուպացված տարածքների հումանիտար ականազերծում»,- նշել է դիվանագետը X-ի իր միկրոբլոգում:




Լրահոս