Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հրաժարվել վրացամետ քաղաքականությունից և սկսել հաշվի առնել միջազգային ասպարեզում իրերի փաստացի վիճակը։
Հայտարարության ամբողջական տեքստը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Նշվում է, որ արևմտյան երկրների կողմից «Վրաստանի միասնության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության և ժողովրդավարության» աջակցությունը հիմնովին հակասում է Աբխազիայի ինքնիշխանության փաստին։
Բժանիան նշել է, որ հանրապետությունը հարգանքով է վերաբերվում ողջ հայ ժողովրդին, հայ համայնքը ներկայացված է կյանքի բոլոր ոլորտներում՝ կենտրոնական և տեղական իշխանություններից մինչև մշակույթ և կրոնական ոլորտներ։
«Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել Ղարաբաղի հայերին, ովքեր Փաշինյանի քաղաքականության արդյունքում բախվեցին պետականության փլուզման և հայրենի հողից զանգվածային արտահոսքի ողբերգությանը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը բուն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումն էր»,- ասված է հայտարարության մեջ։
Բժանիան նաև ընդգծել է, որ «միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը» բնութագրիչներ են, որոնք ավելի բնութագրում են Աբխազիային, քան Հայաստանին և Վրաստանին։