«Հրապարակ» օրաթերթը գրում է `
«Ժառանգությունը» մասնակցելո՞ւ է Ծառուկյանի մոտ կայացող հանդիպումներին, հրավերն ստացե՞լ եք, եթե այո, ե՞րբ է այն տեղի ունենալու` հարցրինք ԱԺ «Ժառանգության» ֆրակցիայի ղեկավար Ռուբեն Հակոբյանին:
«Մենք, այո, հանդիպելու ենք, այս պահին քննարկվում է «երբ»-ի և «որտեղ»-ի խնդիրը»:
Ձեզ համար էակա՞ն է որտեղ, չե՞ք ուզում գնալ «կանյաչնի»:
-«Չեմ կարծում, թե դա այդքան էական է»:
-Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելո՞ւ է հանդիպմանը:
«Մենք քննարկում ենք նաեւ հանդիպման ձևաչափը»:
-Էն անգամ ` նախագահական ընտրություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանին հրավիրեց, դուք ելաք-գնացիք «կանյաչնի»: Փաստորեն, դուք եք գնում, Ծառուկյանը չի գալիս:
Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում