ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր ցանկ, թե ովքեր են այն ՔՊ-ականները, որոնք հեղափոխությունից հետո տան տեր են դարձել։ Նրանցից մեկն էլ Գայանե Եղիազարյանն է։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գայանե Եղիազարյանը քաղաքական դաշտ էր եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ 2018 թվականին «Իմ քայլը» խմբակցության համամասնական ցուցակով Եղիազարյանը ընտրվել է Երեւանի ավագանու անդամ։ 2022 թվականի մայիսին Ազգային Ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյանի՝ մանդատը վայր դնելուց հետո նրան փոխարինեց Գայանե Եղիազարյանը։

 

Հենց այդ տարի, երբ պատգամավորի եկամուտները աճեցին, Եղիազարյանը Երեւան քաղաքում բաժնային սեփականության իրավունքով բազմաբնակարան շենքում բնակարան գնեց։ Բնակարանը ձեռք է բերել 36 մլն դրամով, իսկ գործարքի մյուս կողմը եղել է Երեւանի քաղաքապետարանը։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 530 հազար դրամ, էլեկտրոնային հաշիվները եւ կրիպտոարժույթները կազմել են 5 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները ընդհանուր հաշվարկով ներկայացված է 5 մլ 720 հազար դրամ, որից 5 մլն 27 հազարը Ազգային ժողովից ստացած աշխատանքի վարձատրությունն է։ Եղիազարյանը եկամուտ է ստացել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 522 հազար դրամ, իսկ 170 հազարը վարկ է «Յունիբանկ»-ից եւ «ՀայԷկոնոմբանկ»-ից։ Նրա ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  240 հազար դրամ։ Գայանե Եղիազարյանի հետ համատեղ բնակվող Տիգրան Խիդիրյանը հայտարարագիր չի ներկայացրել։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԳՐԱՎԻՉ ԱՌԱՋԱՐԿ՝ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ

Team Telecom Armenia-ն եւ Visa-ն գրավիչ առաջարկ են ներկայացնում էլեկտրական մեքենաների վարորդների համար. Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններում վճարումը Visa քարտով կատարելիս հաճախորդից կգանձվի գումարի 50%, իսկ մնացած կեսը կհատուցվի Visa-ի կողմից։

 

Team Energy կայանների արագ եւ գերարագ AC ու DC լիցքավորիչները նախատեսված են բոլոր տեսակի էլեկտրական մեքենաների լիցքավորման համար։ Դրանք տեղադրված են Երեւանում, մարզերում, ինչպես նաեւ հիմնական եւ միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին։ Գերարագ լիցքավորման DC կայանները ապահովում են մինչեւ 160 կՎ/ժամ հզորություն։

«Team Energy-ն Team Telecom Armenia-ի հեռանկարային նախագծերից է, որը էլեկտրական մեքենայով տեղաշարժվելը Հայաստանում դարձնում է առավել հարմարավետ, իսկ Visa-ի մասնակցությամբ՝ է՛լ ավելի մատչելի։ Սա Team-ի ու Visa-ի համագործակցության առաջին փորձը չէ. համատեղ ծրագրեր իրականացնում ենք 2021 թվականից՝ ձեւավորելով գործընկերային օրինակելի հարաբերություններ ի շահ մեր հաճախորդների»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Մեր գործընկերների հետ համագործակցությամբ Visa քարտապանների համար բարձր մակարդակի ծառայությունների մատուցումը մեր բիզնեսի հիմքն է: Team Telecom Armenia-ի հետ այս համագործակցությունը օգուտ կբերի ինչպես մեր հաճախորդներին, այնպես էլ մոլորակին: Այս նախաձեռնությամբ Visa-ն Հայաստանում ընդլայնում է կայունության իր ջանքերը եւ ընդլայնում էկոլոգիապես գիտակից հաճախորդների փորձը: Մենք հավատում ենք, որ ամբողջ աշխարհում անկանխիկ տնտեսություն վարելը ծառայում է մեր հաճախորդների եւ այն միջավայրի լավագույն շահերին, որտեղ մենք բոլորս ապրում ենք», – ասում է Կովկասում Visa տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

Առաջարկը գործում է նոյեմբերի 16-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Team Energy հավելվածը հասանելի է App store-ում եւ Play market-ում։ Այն հնարավորություն է տալիս գտնել մոտակա լիցքավորման կետերը, հեշտությամբ կատարել լիցքավորում եւ վճարել բանկային քարտի միջոցով, իսկ Team Telecom Armenia-ի բաժանորդ լինելու դեպքում` նաեւ Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։

Team Telecom Armenia-ի մասին

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային եւ ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որը հաջողությամբ իրականացրել է IPO Հայաստանում՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին։

Visa Inc.-ի մասին

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների համաշխարհային առաջատարն է, որը հեշտացնում է գործարքները սպառողների, վաճառողների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ ավելի քան 200 երկրներում եւ տարածքներում: Մեր առաքելությունն է կապել աշխարհը ամենանորարար, հարմար, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ հնարավորություն տալով անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին բարգավաճել: Մենք հավատում ենք, որ տնտեսությունները, որոնք ընդգրկում են բոլորին ամենուրեք, նաեւ բարձրացնում են բոլորին եւ ամենուրեք, եւ կարծում ենք, որ ապագայում փողերի շարժի հիմքը հասանելիությունն է։ Ավելին` Visa.com կայքում:

 

 

ՕՆԼԱՅՆ ՇՈՒԿԱՆ ՈՒ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ

Եթե շուկաների կարգավորման մասին օրինագիծն ընդունվի, օնլայն առեւտրով զբաղվող կայքերը ստիպված կլինեն գալիք տարվա համար ավելացնել վաճառողների եւ միջնորդների միջնորդավճարները, ինչը նույնպես կազդի ապրանքների ինքնարժեքի վրա. այս մասին Հանրային պալատում օրինագծի քննարկման ժամանակ ասել է Ozon-ի գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Մինաեւը. գրում է ՀըԽ-ն։

Ռիսկերի մասին զգուշացրել են նաեւ Wildberries-ի, Yandex.Market-ի, AliExpress-ի, ինչպես նաեւ ապրանքների արտադրողների ու մատակարարների ներկայացուցիչները։ Նրանց ամենամեծ մտահոգությունը պայմանագրերի պայմանները տարին մեկից ավելի անգամ փոխելն է:

«Ոչ մի բիզնես չի կարող գործել տարին մեկ անգամ գներ ֆիքսելով։ Բոլորս էլ գիտենք, թե ինչ արդյունք է տալիս, երբ գները սահմանափակվում են, եւ դրվում են դրանք փոխելու արգելքներ։ Բոլոր շուկաների առաջին արձագանքը կլինի միանգամից մեկ տարվա համար ուռճացված սակագներ սահմանելը»,- պարզաբանել է Մինաեւը:

Yandex E-Commerce Services-ի պետական մարմինների հետ փոխգործակցության փոխտնօրեն Տատյանա Չիբեզովան նշել է, որ վաճառողներին եւ առեւտրի կետերի սեփականատերերին տուգանելու արգելքը, ինչպես նաեւ անձնական հաշիվների արգելափակումը կարող է հանգեցնել շուկայում կեղծիքների հայտնվելուն: Նշենք, որ նոր օրենքը Պետդումա է ներկայացվել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին: Խորհրդարանականները նշել են, որ շուկաների սեփականատերերից պետք է պահանջվի կայքում հրապարակել բաց տվյալներ՝ պայմանների վերաբերյալ:

Գործարքի պարամետրերը կարող են փոփոխվել, բայց ոչ ավելի, քան տարին մեկ անգամ: Կողմերը պետք է տեղեկացնեն պայմանագրի դրույթները փոխելու իրենց ցանկության մասին պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն 30 օրացուցային օր առաջ: Պատգամավորները նաեւ առաջարկել են արգելել շուկայի սեփականատերերին սահմանափակել մուտքը վաճառողների անձնական հաշիվներ:

Հավելենք նաեւ, որ այս պահին Wildberries-ում տեխնիկական խափանումներ են ինչպես բջջային հավելվածում, այնպես էլ վեբ տարբերակում. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Երբ փորձում եք որեւէ ապրանք գտնել, հայտնվում է «Ոչինչ չի գտնվել: Մենք ունենք 80 միլիոն ապրանք, բայց դրանցից ոչ մեկը չի համապատասխանում այս պահանջին» գրությունը:

Բացի այդ, օգտատերերը նաեւ դժգոհում են, որ արդեն իսկ զամբյուղում ավելացված ապրանքներն անհասանելի են դարձել։ Wildberries-ից «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են, որ իրենք տեղում տեխնիկական խափանում են հայտնաբերել եւ աշխատում են ծառայության արագ վերականգնման ուղղությամբ:

 




Լրահոս