Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ։ Այս մասին պարզ է դառնում «Յանդեքսի ժամանակացույցի» տվյալներից:
Մոսկվայի ժամանակով ժամը 07.10-ի տվյալներով՝ դեպի «Վնուկովո» 12 չվերթ հետաձգվել է, յոթը՝ չեղարկվել։ «Դոմոդեդովո» 12 չվերթ նույնպես ուշացել է, երկուսը՝ չեղարկվել։ «Շերեմետևո»-ում յոթ չվերթ է հետաձգվել։