Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով իրականացվող դատական քննությունը գտնվում է ավարտական փուլում, ուստի լուսաբանելու ցանկություն ունեցող լրագրողներին տեղեկացնում եմ, որ հերթական դատական նիստը տեղի է ունենալու 2023 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:




Լրահոս