Նախկին ՔՊ-ականը դիմել է ԿԸՀ․ պատրաստվում է մանդատից հրաժարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` «Հեղափոխության պահապաններ» ՀԿ-ի նախագահ Հայկ Ստեփայանը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի նիստ գումարեն: Բանն այն է, որ իշխանությունների հետ ժամանակին շատ մտերիմ հարաբերություններ ունեցող Ստեփանյանը, որոշել է լքել ԱԺ ՔՊ նախընտրական ցուցակը:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայկ Ստեփանյանն իր մտերիմների շրջանում հայտնել է, որ ամեն ձևով ՔՊ-ից հեռու է ուզում մնալ, ինչի համար էլ կհրաժարվի նաև պատգամավորական մանդատից: Նշենք, որ Հայկ Ստեփանյանը շատ մտերիմ հարաբերությունների մեջ էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ ու ամեն գնով սատարում էր Նիկոլ Փաշինյանին:

Հիմա Հայկ Ստեփանյանը, բոլորի հետ շատ լարված հարաբերություններ ունի, գրեթե ամեն օր հանդես է գալիս շատ սուր քննադատությամբ: Մենք փորձեցինք ԿԸՀ դիմելու հարցի հետ կապված զրուցել Հայկ Ստեփանյանի հետ, սակայն վերջինս միայն ասաց, որ այսօր ժամը 16.00 ԿԸՀ-ն նիստ է հրավիրել, այնտեղ էլ կներկայացնի իրավիճակը:




Լրահոս