«Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ը միջազգային ծխախոտային առաջատար ընկերություն է, որի արտադրանքը վաՃառվում է մոտ 180 երկրներում: Այս ֆիրմային են պատկանում 56 արտադրող գործարաններ, որոնք տեղակայված են աշխարհի 33 երկրներում եւ ամեն տարի արտադրում են 860 միլիարդ սիգարետ: 2010թ-ին այս կազմակերպությունն ունեցել է միջազգային սիգարետի շուկայի մոտ 16 տոկոս մասնաբաժին` չհաշված ԱՄՆ-ի շուկան: Նույն ժամանակահատվածում ՖՄԻ-ն արձանագրել է 27.2 միլիարդ դոլարի հասույթ, իսկ գործառնական եկամուտը կազմել է 11.2 միլիարդ դոլար` չհաշված վճարված ակցիզային հարկերը:1995թ-ին ՖՄԻ-ն իր մասնաճյուղը հիմնադրեց նաեւ Երեւանում, որը 2010թ-ի դեկտեմբերին գրանցվեց որպես «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ՍՊԸ: ՖՄԻ կազմակերպության երեւանյան մասնաճյուղը ներմուծում է ՖՄ-ին պատկանող ապրանքանիշերի ծխախոտային արտադրանքը` մատակարարելով Հայաստանի շուկան իր պաշտոնական դիստրիբյուտոր «Վիդիս Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի միջոցով: Ներկայումս ՖՄԱ տեսականին բաղկացած է 9 ապրանքային ընտանիքներից (40 տեսակ)` Marlboro, Parliament, Virginia Slims, Muratti, Assos Slims, Chesterfield, L&M, Bond Street, Red & White: ՖՄԻ ապրանքատեսակների մասնաբաժինը Երեւանի սիգարետի շուկայում կազմել է 18,4 տոկոս (AC Nielsen Երեւանի մանրածախ առեւտրի ուսումնասիրություն. հուլիս-օգոստոս, 2011): ՖՄԻ ապրանքանիշերի տեսականին Հայաստանում ունի բարձր, միջին եւ ցածր գնային սեգմենտ:2011թ-ի առաջին կիսամյակում ՖՄԱ ՍՊԸ-ն գրավեց տասնհինգերորդ տեղը 1000 խոշորագույն հարկատուների շարքում: Միջազգային ծխախոտի արդյունաբերության մասնակիցների մեջ զբաղեցնում է առաջին տեղը, իսկ Հայաստանում ամբողջ ծխախոտի արդյունաբերության մասնակիցների մեջ` երկրորդ տեղը: ՖՄԻ-ն աջակցում է համապարփակ կանոնակարգմանը. ծխելն առաջացնում է շատ լուրջ հիվանդություններ, այդ թվում նաեւ թոքերի քաղցկեղ, սրտի հետ կապված խնդիրներ: Նա տեղեկացնում է գնորդին, որ բոլոր ծխախոտային արտադրատեսակները կախվածություն են առաջացնում, եւ ծխելը թողնելը կարող է շատ դժվար լինել: Ծխախոտի համապարփակ արդյունավետ կարգավորումը ՖՄԻ բիզնեսի կարեւոր ռազմավարությունն է: Ընկերությունը համարում է, որ կառավարությունը պետք է կարգավորի ծխախոտային ապրանքատեսակների արտադրությունը, վաճառքն ու սպառումը, միեւնույն ժամանակ ողջունում է Հայաստանի կառավարության նախաձեռնությունները փոխելու ծխախոտային արտադրանքի հարկումը` այն համապատասխանեցնելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ ազատ առեւտրի համաձայնագրերում ամրագրված պարտավորություններին` ապահովելով հավասար մրցակցային դաշտ:ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ
«ՖԻԼԻՊ ՄՈՐԻՍ»-Ն ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ