Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը որոշել է օգտվել միայն ու միայն իր ընտանիքին պատկանող ընկերությունների ապրանքատեսակներից:
ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ ԱԺ դահլիճում բոլոր պատգամավորների առջև դրված է «Բյուրեղ» ապրանքանիշի ջուր, իսկ Խաչատուր Սուքիասյանը որոշել է տարբերվել մյուսներից, նրա առջև «Սիլ» ապրանքանիշի ջրերն են, գաղտնիք չէ՝ պատգամավորի ընտանեկան բիզնեսն է: Խաչատուր Սուքիասյանը, հավանաբար, մի անդավաճան սկզբունք է որդեգրել՝ օգտվել բացառապես իր ընտանիքին պատկանող բիզնեսների ապրանքատեսակներից: