![](https://armlur.am/wp-content/uploads/2023/12/86d9c8f95687e2cd585254f76ce912e6_M.jpg)
ԱՄՆ-ն երբեք չի ասել, որ չի պատրաստվում շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը: Դա ասելը կհակասեր Միացյալ Նահանգների շահերին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: Նա մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի այցը Բաքու:
«Կարծում ենք՝ Ադրբեջանի հետ մեր դիվանագիտական բոլոր հարաբերությունների ուղղակի դադարեցումը հակասում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին:
Մենք շարունակում ենք համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Եվ մենք նաև շարունակում ենք համագործակցել նրանց հետ՝ կոչ անելով նրանց ձգտել Հայաստանի հետ կայուն խաղաղության, և այն կշարունակի մնալ մեր դիվանագիտական ներգրավվածության առանցքը», – ասել է Միլլերը։