Հայաստանը մասնակցելու է «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթին, որը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:
Ինստագրամյան պաշտոնական էջում մրցույթի կազմակերպիչները հայտնում են.
«37 երկրների հանրային հեռարձակողներ կմասնակցեն կենդանի երաժշտության ամենամեծ իրադարձությանը՝ «Եվրատեսիլին», որը տեղի կունենա հաջորդ տարվա մայիսին Շվեցիայի Մալմյո քաղաքում»:
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ մասնակից հեռարձակող երկրներն են՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելգիան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մոլդովան, Հոլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան եւ Միացյալ Թագավորությունը:
Հավելենք, որ «Եվրատեսիլ 2024»-ը հյուրընկալվելու է Շվեդիայում «Եվրատեսիլ 2023»-ում Շվեդիայի ներկայացուցիչ Լորինի հաղթանակի շնորհիվ: Երգչուհին մրցույթում հաղթել էր նաեւ 2012 թվականին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրել էր Բրյունետը «Future Lover» երգով եւ զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը:
Մարիամ Ղազարյան