Առավոտյա՞ն, թե՞ երեկոյան. երբ է ավելի ճիշտ կեֆիր խմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կեֆիրի օգտակարության մասին մարդկանց հայտնի է դեռ հին ժամանակներից: Սակայն հարցի պատասխանը, թե երբ է ավելի ճիշտ կեֆիր խմել՝ առավոտյան, թե երեկոյան, դեռ հստակ չէ: Այս հոդվածի մեջ կպատմենք, թե ինչու է այս ըմպելիքը պետք խմել կամ առավոտյան, կամ երեկոյան:

Ինչպես կեֆիր ընտրել

Կեֆիրում պարունակվում է քիչ կալորիա և շատ վիտամիններ ու միկրոտարրեր: Սակայն ոչ ճիշտ պահելու կամ պահպանման ժամկետի ավարտից հետո այս ըմպելիքը կորցնում է իր օգտակար հատկությունները: Կեֆիր գնելուց առաջ ուշադրություն դարձրեք այս հանգամանքներին:

  • Բնկան կեֆիրը պետք է պարունակի միայն պաստերիզացված կաթ և կենդանի բակտերիաներ,
  • Եթե դուք ցանկանում եք ընտրել մաքսիմալ օգտակար բաղադրիչներով հարուստ ըմպելիք, ապա վերցրեք 2.5-3.5 տոկոս յուղայնությամբը: Ցած յուղայնությամբ կեֆիրը չի պարունակում ճարպային լուծվող վիտամիններ և ճարպեր, ինչը նշանակում է, որ վիտամին D-ն չի յուրացվի:
  • Ավելի լավ է թարմ կեֆիր ընտրել. նրա արտադրության ժամանակը պետք է մոտ լինի վաճառքի ժամանակին:
  • Ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին: Բնական կեֆիրի դեպքում այն չի կարող 10-14 օր ավել լինել: Եթե փաթեթի վրա նշված է ամսից ավելի ժամկետ, ապա կեֆիրը պատրաստված է արհեստական տարրերից:

Կարելի՞ է կեֆիր խմել առավոտյան

Այո, նախաճաշին կարող եք կեֆիր ըմպել: Այնտեղ կարող եք անգամ մեկ գդալ մեղր կամ կակաո ավելացնել: Կեֆիրն ավելի լավ է խմել առավոտյան, եթե դուք ցանկանում եք բացել ախորժակը, թարմանալ, նորմալացնել նյութափոխանակությունը, արագացնել ստամոքսաաղիքային տրակտի աշխատանքը: Առավոտյան կեֆիր խմելը հատկապես օգտակար է խնջույքից հետո. այն վերացնում է գլխացավը և ծարավի զգացումը:

Կարելի՞ է կեֆիր խմել երեկոյան

Կեֆիր խմելու հիանալի ժամանակը երեկոյանն է՝ քնելուց առաջ: Ավելի լավ է այն խմել սոված փորին, որպեսզի ակտիվացնեք և վերականգնեք աղիքային միկրոֆլորան: Իսկ եթե այն օգնում է հաղթահարել քաղցի զգացումը, ապա ավելի լավ է դա խմել, քան ուտեք թխվածքաբլիթ կամ սենդվիչ:

Քնելուց առաջ կեֆիրը լավ է այնքանով, որ լավացնում  է քունը. դրանից հետո սարսափ չեք տեսնի:

Թե երբ է ավելի լավ կեֆիր խմել հարցին երկու պատասխան կա և դուք կարող եք ընտրել այն, որն ավելի հարմար է ձեզ:

Եթե ​​ցանկանում եք օրն արդյունավետ սկսել, հագեցնեձլ  ձեր օրգանիզմը օգտակար միկրոտարրերով և վիտամիններով, ապա առավոտյան կեֆիր խմեք։ Այն հիանալի հավելում կլինի ձվածեղի, շիլաների, կաթնապուրի համար։

Օրը հանգիստ ավարտելու համար խորհուրդ է տրվում կեֆիր խմել քնելուց առաջ։ Դուք քաղց չեք զգա՝ միաժամանակ օգուտ տալով աղեստամոքսային տրակտին։ Ի դեպ, այն երեխաների համար, ովքեր հաճախ քաղց են զգում քնելուց առաջ, նույնպես ավելի լավ է կեֆիր խմել, քան շաքար պարունակող այլ ըմպելիքներ: Բարի ախորժակ!




Լրահոս