Խորհրդարանում այսօր քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այն անցնում է բավական լարված մթնոլորտում և ՔՊ խմբակցության պատգամավորները կարծես թե ագրեսիվ են տրամադրված թեկնածու Հայկուհի Հարությունյանի հանդեպ:
Այդ վերաբերմունքը դրսևորվել է նաև ըդմիջման ժամանակ: ArmLur.am-ը ֆիքսեց, որ ՔՊ-ն արհամարհական է վերաբերվել նրան, անգամ ընդմիջմանը չեն ուղեկցել գլխադասային հանձնաժողով, ինչպես լինում էր նախկինում:
Եվ արդյունքում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նրան ուղեկցել է Արծվիկ Մինասյանի աշխատասենյակ, քանի որ Հարությունյանը մնացել էր միջանցքներում: