ՀԱՊԿ ԽՎ նիստին Հայաստանի բացակայությունը չի ազդի միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու որոշման ընդունման վրա. Պանկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին հայաստանյան պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու որոշման ընդունման վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Նրանց ֆիզիկական բացակայությունն այնքան էլ չի արգելակում մյուս անդամ երկրների կողմից հավաքական փաստաթղթերի համաձայնեցման և ընդունման գործընթացները, որոնց նրանք շատ դեպքերում միանում են»,- ասել է պաշտոնյան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ նիստին:




Լրահոս