ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հանդիպել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին: Հանդիպման ժամանակ բանակցություններ են անցկացվելու խաղաղության պայմանագրի շուրջ:
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը: Նա դեկտեմբերի 6-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։