![](https://armlur.am/wp-content/uploads/2023/12/owl_detail_620_326f271dbcfff88a8b91cc28470bcede.jpg)
Սուպերմոդել Մոնիկա Բելուչիի և դերասան Վենսան Կասելի դուստրը դարձել է Zara ապրանքանիշի դեմքը։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են ապրանքանիշի պաշտոնական կայքում։
19-ամյա մոդելը նկարահանվել է գովազդային արշավում՝ նվիրված բրենդի կաշվե և ջինսե արտադրանքների նոր սահմանափակ հավաքածուին։ Աղջիկը տեսախցիկի առաջ ներկայացել է կաշվե միդի երկարությամբ վերարկուով, V-դեկոլտեով և բարակ ժապավեններով հագեցված զգեստով: