Այսօր ԱԺ-ում նախատեսված էր ԿԿՀ անդամների ընտրություն։
Թեկնածուները երկուսն էին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը:
Սակայն, ԱԺ բոլոր խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը, և արդյունքում Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։
Նարինե Ավետիսյանը նույնպես չի ընտրվի, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ խմբակցությունը Նարինե Ավետիսյանի քվեարկությանը նույնպես չի մասնակցի։