Պակիստանում անհայտ տղամարդը հայտնվել է վագրերի հետ նույն խցում ու նրան կտոր-կտոր են արել։ Այս մասին հայտնում է Daily Pakistan-ը։
Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ին, Փենջաբ նահանգի Բահավալպուր քաղաքի կենդանաբանական այգում գիշատիչները հարձակվել են տղամարդու վրա։ Հաստատության աշխատակիցները կասկածել են, երբ վագրերից մեկի բերանում կոշիկ են հայտնաբերել։ Նրանք ուսումնասիրել են պարիսպը և գտել մի մարդու, ում ոտքերը կերել էին գիշատիչները։ Միջադեպի մասին հայտնել են իշխանություններին։
Ավելի ուշ դեպքի վայր է ժամանել դատաբժշկական փորձագետների խումբը և սկսել կատարվածի հետաքննությունը։ Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է տղամարդը մտել խցիկ։
Իշխանությունները կարծում են, որ նա կարող է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալ: «Առայժմ մենք կարծում ենք, որ նա հոգեկան վատառողջ էր, քանի որ ողջամիտ մարդը չէր նետվի խցիկի մեջ», – ասաց կառավարության բարձրաստիճան պաշտոնյա Զահիր Անվարը: