![](https://armlur.am/wp-content/uploads/2023/12/10_03_15_harcazruyc_manvel_badalyan.jpeg)
ArmLur.am-ը գրել էր, որ այսօր ՔՊ խմբակցությունն առանձին հանդիպում է ունեցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընդդիմության թեկնածու Մանվել Բադալյանի հետ:
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել փակ քննարկումից. նախ տեղեկացանք, որ նիստը հանդարտ մթնոլորտում է անցել, ՔՊ-ականներն ագրեսիվ տրամադրված չեն եղել ու հոգեբանական ճնշում չեն գործադրել, ինչպես ԿԿՀ անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ էր եղել:
Մեր տեղեկություններով՝ Մանվել Բադալյանը ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «բարքեր են փոխվել», ինչը իշխանականների սրտով է եղել, Մանվել Բադալյանին էլ հաջողվել է ՔՊ-ականների «սիրտը շահել»:
Քիչ առաջ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ-ն կողմ է քվեարկելու ՄՊՀ անդամի ընդդիմադիր թեկնածուի օգտին։