Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: Այս մասին X-ի միկրոբլոգում հայտնում է շարժումը:
«Ամեն հայկականը կմնա հայկական»,- վստահեցրել է պատրիարքը։
Մանուկյանը ակտիվիստների հետ քննարկել է նաև քաղաքի հայ համայնքի պահպանման հետագա քայլերը։