Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:
Միրզոյանն այսօր մասնակցել է նաև ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների ժողովին։
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը փոխադարձ գործողությունների և համագործակցության վերաբերյալ, ներառյալ երկու կողմերի գերիների ազատ արձակումը, և դա դրական իրադարձություն է համարում: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
Ալթայում օդի ջերմաստիճանը -58°C է իջել. բնակիչները սոցցանցերում հրապարակում են Կուրայ գյուղում արված ջերմաչափի լուսանկարներ։
Ռուսաստանի այլ շրջաններում ևս սառնամանիք է՝ -50-ից -37°C, որոշ վայրերում սառցե անձրևներ են տեղում:
Ես անձամբ երկար զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ և մտադիր եմ մոտ ապագայում այցելել Հայաստան, ինչպես նաև այսօր հնարավորություն կունենամ տեսնելու երկու երկրների՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին։
Այդ մասին ասել է Հունաստանի ԱԳՆ Գիորգոս Գերապետիտիսը։
Կարևոր է ուշադրություն դարձնել [Արևելյան գործընկերության երկրների տարածքում] գործընթացներին և, մասնավորապես, Հայաստանին, որը շարունակում է մնալ ծանր իրավիճակում: Այն մեր ամուր աջակցության կարիքն ունի:
Պետք է տեսնենք՝ ինչպես կարող ենք ավելացնել և շարունակել մեր ներգրավվածությունը և օրակարգում պահել Արևելյան գործընկերությունը, քանի որ խոսքը մեր արևելյան սահմանի մասին է, որտեղ ավելի շատ թեժ կետեր են աճում, ասել է
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։