Վրաստանում եղանակի վատթարացման պատճառով Վրաստանի ռազմական ճանապարհի հատվածում արգելված է բեռնատարների տեղաշարժը։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր տնօրինությանը։
«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկությունները՝ դեկտեմբերի 12-ի ժամը 06:45-ից արգելվել է բեռնատարների տեղաշարժը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ, մինչև հետագա ծանուցումը»,- ասված է հաղորդագրության մեջ։