Ուկրաինան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հարգման վրա: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:
«Իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանը և ես հանդիպեցինք՝ քննարկելու Ուկրաինա-Հայաստան երկխոսության առաջխաղացումը՝ ի շահ մեր ժողովուրդների։ Ուկրաինան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հարգման, ինչպես նաև տարածաշրջանային առևտրի և մշակութային նախագծերի զարգացման վրա, որոնք ընդգրկում են Սև ծովից մինչև Կասպից ծովը», – գրել է նա: