Ունիվերսալությունը SKODA KAROQ մոդելի հիմնական հատկանիշներից մեկն է, որի վրա գնորդները կենտրոնանում են, երբ փնտրում են անձնական օգտագործման փոխադրամիջոց: Ուստի ակնկալվում է, որ մեր երկրի պայմաններում սպառողները կնախընտրեն ավելի գործնական, անցողունակ մեքենաներ, այլ ոչ թե սեդանները և քրոսովերներ։
Մեքենաների այս սեգմենտում իսկապես շատ առաջարկներ կան, բայց չեխական կոնցեռնը նույնպես ներկայացնելու բան ունի իր ամենագնացների շարքից։ Մասնավորապես՝ Հայաստանում արդեն հասանելի է նորացված SKODA KAROQ -ը, որը պատկանում է կոմպակտ քրոսովերների հայտնի ենթակատեգորիային։
Ինչպե՞ս կարող է չեխական քրոսովերը գրավել ապագա գնորդներին: Պատասխանելով այս հարցին՝ բավականին շատ պատճառներ կան։ Սկսենք այնպիսի պարամետրից, ինչպիսին դիզայնն է։
Հայաստանում հասանելիի մրցակիցների համեմատ SKODA KAROQ -ը ոճային և ներդաշնակ տեսք ունի: Լինելով տեսողականորեն կոմպակտ, այն նրբագեղ է և շքեղ, ինչը բնորոշ է կոնցեռնի մոդելներին: Այն յուրահատուկ են դարձնում մանրակրկիտ մշակված լուսարձակները հստակ ուրվագծերով, ինչը խարիզմա է հաղորդում ավտոմեքենայի արտաքինին: SKODA KAROQ -ի ինտերիերը նրա առավելություններից է: Չեխական բրենդի լավագույն ավանդույթներով պատրաստված ընդարձակ ինտերիերն ունի հարմարավետ նստատեղեր, 500 լիտր ծավալով տարողունակ բեռնախցիկ, գերազանց տեսանելիություն և բազմաթիվ խելացի Simply Clever լուծումներ:
Ինչ վերաբերում է KAROQ -ի տեխնիկական բնութագրերին, ապա այս առումով մոդելը նույնպես չի զիջում իր «դասընկերներին»։ Մեքենան հագեցած է հուսալի և խնայող շարժիչներով և փոխանցումատուփերով և ունի գերազանց անցողունակություն և կառավարելիություն:
Ներկայումս հայկական շուկայի համար կա մեկ տարբերակ.
• 2WD 1.4 TSI շարժիչով 150 ձ/ուժ 8-աստիճան դասական ավտոմատ փոխանցումատուփով Հայաստանում առաջարկվող SKODA KAROQ-ի գնի համեմատ սարքավորումների և կոմպլեկտացիայի հարստության առումով կոմպակտ քրոսովերների դասի լավագույն տարբերակներից է։