Դեկտեմբերի 14. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 14, տարվա 348-րդ (նահանջ տարիներին՝ 349-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 17 օր։
Դեպքեր
1825 – Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում։
1846 – Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիս, Քութայիս, Շամախի և Դերբենդ նահանգները։
1861` Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը։ Բացման առթիվ ճառ է ասում Միքայել Նալբանդյանը։
1913 – Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը։
1919 – Ուզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին։

Ծնունդներ
1802 – Հակոբ Մանվելյան, մանկավարժ (վ. 1870)։
1825 – Ստեփան Ոսկանյան, հրապարակախոս (վ. 1901)
1883 – Մորիհեյ Ուեսիբա, Ճապոնական այկիդո մարտական արվեստի հիմնադիր (մ. 1969)
1909 – Փայլակ Մանուկյան, հայ ճարտարապետ
1922 – Գոհար Գասպարյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1922 – Նիկոլայ Բասով, ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մ. 2001)
1936 – Տիգրան Լևոնյան, ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ, ռեժիսոր (վ. 2004)
1981 – Եղիա Յավրույան, հայ ֆուտբոլիստ

Մահեր
1923 – Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն, ֆրանսիացի նկարիչ։
1929 – Մեսրոպ Նուպարյան, հայ լեզվագետ, թարգմանիչ։
1947 – Գուրգեն Միքայելի Ալեմշահ, հայ կոմպոզիտոր և խմբավար։
1957 – Յոզեֆ Լադա, չեխ նկարիչ և գրող։
1972 – Մուշեղ Սանթրոսյան, հայ մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1945)։
1989 – Անդրեյ Սախարով, ֆիզիկոս և քաղաքական գործիչ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
1994 – Նվարդ Աբալյան, հայ դերասանուհի (ծ. 1920):




Լրահոս