«Առաջ գոնե մարդու տեղ էին դնում». բնակիչները` ՀՀԿ-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Բուզանդի փողոցի ու 33-րդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա էին անում ՀՀԿ գրասենյակի մոտ` իշխանություններից պահանջելով իրենց տները: Այդ ժամանակ ՀՀԿ գրասենյակում ընթանում էր ՀՀԿ ԳՄ նիստ:

Ինչպես Armlur.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը, մոտ 160 բնակիչ, 7 տարի է, անտուն է, իսկ 33-րդ թաղամասի բնակիչների տները քանդել են 5 տարի առաջ: Բնակիչներին խոստացել են շենք կառուցել քաղաքի կենտրոնում և լուծել նրանց բնակարանային հարցերը: Սակայն տարիներն անցնում են, իսկ խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում:

«Քանի տարի է՝ գալիս ենք, խնդրում, պահանջում, որ մեր տները վերադարձնեն, առաջ գոնե մարդու տեղ էին դնում, կանգնում խոսում էին մեզ հետ, իսկ հիմա նույնիսկ չեն կանգնում»,- ասաց բնակիչը:




Լրահոս