Այս պահին բուժկենտրոններ տեղափոխվածներ չկան, դրա կարիքը չի եղել․ Ավանեսյանը՝ վերադարձած ռազմագերիների առողջականի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը երեկ Հայաստանին վերադարձրեց Բաքվում պահվող 32 ռազմագերիների, Հայաստանն էլ Ադրբեջանին հանձնեց մեր երկրի սահմանը ապօրինի հատած երկու ադրբեջանցի զինծառայողների, որոնցից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանելու համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Լրագրողները քիչ առաջ կառավարության հերթական նիստից հետո կառավարության անդամների ճեպազրույցների ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից մեկնաբանություն խնդրեցին վերադարձած ռազմագերիների առողջականի վերաբերյալ։

«Իրականացվել է նախնական բուժհետազոտություն։ Այս պահին բուժկենտրոններ տեղափոխվածներ չկան, դրա կարիքը չի եղել։ Հետազոտություններն իրականացվել են «Մուրացան» հոսպիտալում։ Նա նշել է, որ նոր հետազոտությունների անհրաժեշտություն չկա»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

 




Լրահոս