Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ մենք հասնենք մեր նպատակներին` հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին:
Նրա խոսքով՝ Մոսկվայի նպատակները չեն փոխվում. դրանցից են Ուկրաինայի ապաազգայնացումը, ապառազմականացումը և այդ երկրի «չեզոք» կարգավիճակի հաստատումը:
Պուտինը հավելել է, որ այժմ տեղի է ունենում նաև Ուկրաինայի ապառազմականացում:
«Այն ամենը, ինչ խոստացել են Արևմուտքում, Ուկրաինան ստացել է։ Բայց մենք միայն այսպես կոչված հակահարձակումից սկսած՝ ոչնչացրել ենք 747 տանկ, տարբեր դասի գրեթե 2,3 հազար զրահամեքենա։ Դա ապառազմականացումն է»,- նշել է ՌԴ ղեկավարը։