ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով ընդունված համատեղ աշխատակարգը․
«Մենք ճիշտ համարեցինք կանոնակարգել հանձնաժողովների աշխատանքի ընթացքը. երբ և որտեղ ենք հանդիպում, ոնց ենք կազմում արձանագրությունը, ինչ լեզվով ենք խոսում»,- ասել է Գրիգորյանը։
Ըստ նրա՝ շփման լեզուն կլինի անգլերեն կամ ռուսերեն։
«Ադրբեջանի հետ սահմանազատման հարցով հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռևս սահմանված ժամկետներ չկան։ Սահմանազատման և, այնուհետ, սահմանագծման աշխատանքները բավական երկար կտևեն»,- ընդգծել է փոխվարչապետը։ Գրիգորյանը հստակեցրել է, որ աշխատելու են բացառապես տոպոգրաֆիկ քարտեզներով և բացառապես իրավական նշանակության փաստաթղթերով։