2024 թվականին ռուսական գազի գինը չի փոխվի. Մհեր Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձել է գազի սակագնին, նշել՝ իր տեղեկությամբ, 2024 թվականին սահմանին ռուսական գազի գինը չի փոխվի, և, ըստ այդմ, չի փոխվի նաև սպառողների համար սակագինը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Գրիգորյանը հստակեցրել է՝ տեղեկություն ունի, որ «Գազպրոմն» ու «Գազպրոմ Արմենիան» արդեն 2024 թվականի պայմանագիրը կնքել են, և դրանով փոփոխություն նախատեսված չէ:

Հիշեցնենք՝ ռուսական գազի գինը սահմանին 1000 խորանարդ մետրի համար 165 դոլար է:

Տեսանյութը՝ ArmLur.am-ի տելեգրամյան ալիքում։




Լրահոս