![](https://armlur.am/wp-content/uploads/2023/12/410560448_317444811251628_1578816619947535777_n-1536x1197-1.jpg)
Դեկտեմբերի 15-ին, ժամը 10։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի 8-րդ հարկի մակարդակից արտաքին երեսպատման սալիկները պոկվել, ընկել են կայանած ավտոմեքենայի վրա, առկա են թուլացած սալիկներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ մոտ 1 քմ մակերեսով սալիկ ընկել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Հ․) վրա։
Փրկարարները շենքի արտաքին պատից հեռացրել են մոտ 3 քմ թուլացած սալիկներ։