Բրիտանայի խորհրդարանում նոյեմբերի 10-ին կայացել են News of the World թերթի աշխատակիցների հեռախոսային անօրինական լսումների վերաբերյալ գործի լսումները,- հայտնում է Euronews-ը:Ընկերության ղեկավար Ռուբերտ Մերկոդի որդին` Ջեյմս Մերդոկը, որին մեղադրում են հուլիսյան դատական գործընթացի ժամանակ սուտ վկայություններ տալու մեջ, գործը հետաքննող Համայնքների պալատի հանձնաժողով է կանչվել, որտեղ նա կրկին հայտարարել է, որ տեղյակ չի եղել թերթի աշխատակիցների կողմից իրականացվող հեռախոսային գաղտնալսումների մասին:Այդ կապակցությամբ բրիտանացի պատգամավոր Թոմ Ուինսթոնը ասել է. “Պարոն Մերդոկ, դուք երեւի մաֆիայի առաջին ղեկավարն եք, որը չգիտի, որ ինքը կառավարում է հանցագործ կայսրություն”:Սակայն Ջեյմսը վստահեցնում է, որ նրա ենթականները ստում են:
Մերդոկ Կրտսերը` մաֆիայի ղեկավար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ