Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ճամբարակի, Թալինի, Արթիկի, Անիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել ձմեռային անվադողերով:




Լրահոս