Հ. Հարությունյանը չցանկացավ նշել, թե ապագայում պաշտոնից ով կզրկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Արցախ” հայրենակցական միության նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Համլետ Հարությունյանը,այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձավ ներքին եւ արտաքին քաղաքական մարտա հրավերներին: Անդրադառնալով իշխանական համակարգի պաշտոնանկություններին` Համլետ Հարությունյանը նշեց, որ դա պետության կատարելագործման ճանապարհին սովորական, օբյեկտիվ գործընթաց է: Հ. Հարությունյանը նշեց, որ պաշտոնանկությունները շարունակվելու են, եւ դա ճիշտ կլինի: Սակայն նա հրաժարվեց անուններ նշել, թե ովքեր են ըստ նրա` վատ աշխատումե եւ պետք է հեռանան: “ՀՀԿ-ն միաձույլ կուռ կուսակցություն է”,- հավելեց Հ. Հարությունյանը:Կուսակցությունից հեռանալու, նեղանալու դեպքերին անդրադառնալով` նա նշեց, որ դա կարելի է նույնիսկ դավաճանություն համարել:ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը նախօրեին նշել էր` եթե հավասար պայմաններ լինեն, ԲՀԿ-ն ավելի շատ քվեներ կստանա, ուստի Հ. Հարությունյանին հարցրեցինք, թե արդյոք հավասա՞ր չեն պայմանները:Հ. Հարությունյանը նշեց, որ կուսակցության մամլո խոսնակ Է. Շարմազանովը արդեն պատասխանել է` նշելով, որ հարգում է Բոստանջյանի հումորը: Հ. Հարությունյանը կոալիցիոն գործընկերության կոպիտ խախտում համարեց Վ. Բոստանջյանի կողմից ընտրական պրոցեսի նկատմամբ այդ փուլում նման դիրքորոշում հայտնելը, երբ դեռ ընտրական գործընթացները չեն մեկնարկել, և կոչ արեց, որ քաղաքական ուժերը մի քիչ համեստ լինեն: Նա նաեւ անդրադարձավ Արցախցիների խնդրին եւ արտաքին մարտահրավերներին: Նա ասաց, որ արցախցիները ԼՂ հակամարտության խնդրի լուծման համար մեծ հույսեր են կապում նախագահ Սերժ Սարգսյանի հետ:




Լրահոս