Հայրենադարձված ռազմագերի Տիգրան Ավագյանը Գյումրի քաղաքից էր. ինչ մեղադրանք էր առաջադրված նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին 2020-2023 թվականների գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ և սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում են Հայաստանում:

Տիգրան Մանուկի Ավագյանի դատավարությունն ընթացել էր Բաքվի վերաքննիչ դատարանում: Նրան մեղադրանք էր առաջադրվել 318.2-րդ հոդվածով, այն է՝ «խմբի կազմում նախնական համաձայնությամբ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը», և 228.3-րդ հոդվածով՝ «կազմակերպված խմբի կողմից զենքի, դրանց բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում»:

Մեղադրանքի համար դատարանի դատախազը նրան դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, սակայն իբրև դատավորը պահանջը չի բավարարել և 6 տարվա ազատազրկման է դատապարտել:

Ըստ դատավորի կայացված որոշման՝ Տիգրան Ավագյանը պատիժը կրելուց հետո պետք էր լքեր Ադրբեջանը:

Տիգրան Ավագյանը ծննդով Շիրակ մարզի Գյումրի քաղաքից էր:

Նանիկ Աղասյան




Լրահոս