Հայրենիք է վերադարձվել նաև ռազմագերի Վոլոդյա Հակոբյանը. քանի տարվա ազատազրկում էր սպասվում նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին, 2020-2023 թվականների գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ, և սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում են Հայաստանում:

Վոլոդյա Գագիկի Հակոբյանին Բաքվի վերաքննիչ դատարանի դատախազը դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, սակայն իբրև դատավորը պահանջը չի բավարարել և դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Դատը վարել էր Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Ֆաիգ Գանիևը: Նրան մեղադրանք էր առաջադրվել 318.2-րդ հոդվածով, այն է՝ «խմբի կազմում նախնական համաձայնությամբ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը», և 228.3-րդ հոդվածով՝ «կազմակերպված խմբի կողմից զենքի, դրանց բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում»:

Պատիժը կրելուց հետ մեղադրայլը պետք է լքեր Ադրբեջանի տարածքը:

Վոլոդյա Հակոբյանը ծննդով Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից է:




Լրահոս