Ինչպես կարող է ամենա «լուզեր» մենեջերը գնահատի մեկ այլ մարդու մենեջերական հատկությունները. Կարեն Քոչարյանը՝ Արմեն Մելիքբեկյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Արմեն Մելիքբեկյանն ասում է, որ Արազ Օզբիլիսը լավ ֆուտբոլիստ է, բայց վատ մենեջեր: Կարելի է մտածել, որ պարոն Մելիքբեկյանն ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցը կամ ՖԻՖԱ-ի մենեջերական կուրսերը: Պարոն Մելիքբեկյանը 1997-2002 թվականներին սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո՝ 2002-2005 թվականներին ուսումը շարունակել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո մինչև 2010 թվականը արտասահմանյան գրականություն է դասավանդել Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: 1999թ սկսած զուգահեռ թղթակցել է տարբեր ԶԼՄ-ներին, որպես մարզական լրագրող: 2019թ ընտրվել է ՀՖՖ նախագահ և որպես հայկական ֆուտբոլի գլխավոր մենեջեր ձախողել է բոլոր կարևոր մրցումները՝ բոլոր տարիքային խմբերում: Դրա մասին են վկայում այն խայտառակ հաշիվները միջազգային ասպարեզում, որոնք արձանագրել են մեր բոլոր հավաքականները և ակումբները… բացառությամբ «Փյունիկի»:

Հիմա հարցը

Ինչպես կարող է ամենա «լուզեր» մենեջերը գնահատի մեկ այլ մարդու մենեջերական հատկությունները… առավել ևս, երբ չի բերում Օզբիլիսի «վատ մենեջեր» լինելու որևէ փաստ»:




Լրահոս