Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը. հրդեհ՝ Վերին Գետաշեն գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին` ժամը 19։56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Գետաշեն գյուղում այրվում է նկուղ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վերին Գետաշեն գյուղի Բ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող խորդանոցում (մոտ 40 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին, մարվել՝ 21։00-ին։ Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը։




Լրահոս