Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի լիագումար նիստում, ՌԴ նախաձեռնությամբ ընդունվել է «Պայքար նացիզմի, նեոնացիզմի հերոսացման դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և հարակից անհանդուրժողականության ժամանակակից ձևերի էսկալացիային» բանաձևը, որի համահեղինակ է դարձել 38 պետություն։
Կողմ է քվեարկել 118 պետություն, այդ թվում՝ Հայաստանը։ 49 պատվիրակություն դեմ է արտահայտվել։ 14 երկիր ձեռնպահ է մնացել։