Սերբիայի խորհրդարանական ընտրություններում կրկնակի քվեարկություն տեղի կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր դաշինքի կողմնակիցները Բելգրադի կենտրոնում Հանրապետական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ երրորդ անգամ բողոքի ակցիա են անցկացրել:

Ցուցարարներն անհամաձայնություն են հայտնում խորհրդարանական և տեղական արտահերթ ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած քաղաքական ուժը հաղթում է խորհրդարանական ընտրությունում: Ցուցարարները իշխող ուժին մեղադրել են ընտրակեղծիքների համար, պահանջել ևս մեկ ընտրություն անցկացնել:

Հանրապետական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Դիմիտրիևիչը հայտարարել է 28 տեղամասերում կրկնակի քվեարկություն անցկացնելու որոշման մասին: Ընտրելու իրավունք կունենա 12 240 քաղաքացի, որոնք գրանցված են այն կետերում, որտեղ քվեարկության արդյունքները չեն հաստատվել: Կրկնակի քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին:

«Ալեքսանդար Վուչիչ. Սերբիան չպետք է կանգ առնի» կոալիցիան այժմ շարունակում է գլխավորել Սերբիայի խորհրդարանական ընտրությունները՝ 46,7 տոկոս արդյունքով:




Լրահոս