Դեկտեմբերի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ, ամփոփելով կուսակցության 3-րդ ժողովի արդյունքները, վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ից հեռացրել է Սարգիս Ալեքսանյանին ու Արտուշ Եղիազարյանին: Նախնական տվյալների համաձայն՝ պատճառը եղել է նրանց կողմից կարգապահական որոշ խախտումների արձանագրումը:
ArmLur.am-ի տեղեկատվության համաձայն՝ պատճառը եղել է այն, որ վերջիններս կուսակցության անդամ դառնալուց հետո սկսել են բարգավաճում ապրել իրենց կենսակերպի մեջ:
ArmLur.am-ի աղբյուրները հաղորդում են, որ տևական ժամանակ է ինչ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ուսումնասիրում են իրենց կուսակցության յուրաքանչյուր անդամի վարքուբարքը, նրանց պահվածքը տարբեր միջավայրերում ու ողջ առօրյան՝ հասկանալու՝ ով ինչով է զբաղված: Սարգիս Ալեքսանյանը, որը թունդ նիկոլական է և շատ սերտ կապեր ունի Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ական վերնախավի հետ, ինչպես նաև ՔՊ-ի կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի մտերիմ ընկերն է, սկսել է աչքի ընկնել իր ապրելակերպով:
Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին անհանգսացրել է Սարգիս Ալեքսանյանի այդ պահվածքն ու բարգավաճող կյանքը, քանի որ նա ո՛չ պատգամավոր է, ո՛չ էլ պաշտոնյա:
Ըստ այդմ էլ՝ Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը անհանգստացել են, թե ինչի շնորհիվ է նրանց կյանքն այդպես «աճել»:
Փաշինյանն էլ, անհանգստանալով, որ նրանք կպախարակվեն ժողովրդի կողմից, ժողովրդի աչքին թոզ փչելու համար նրանց հեռացրել է կուսակցության շարքերից:
ArmLur.am-ը պարզելու համար, թե ինչի շնորհիվ է Ալեքսանյանն սկսել շքեղ մեքենաներ վարել ու լավ ու ճոխ կյանքով ապրել, փորձել է կապ է հաստատել վերջինիս հետ, սակայն Ալեքսանյանի հեռախոսահամարը շարունակում էր անհասանելի մնալ:
Հ. Գ. Ստացվում է, որ հարստանալ կարող են միայն գործող պաշտոնյաները, իսկ մյուսները, որոնք պաշտոն չունեն և իրենց կյանքում որոշակի կենսամակարդակի փոփոխություն է եղել, ապա պետք է հեռացվեն ՔՊ-ից:
Նանիկ Աղասյան