Վրաստանը ԵՄ-ին կանդամակցի ավելի շուտ, քան Մոլդովան կամ Ուկրաինան. Կոբախիձե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները կսկսվեն 2024 թվականի դեկտեմբերին, և երկիրը Եվրամիության անդամ կդառնա ավելի շուտ, քան Ուկրաինան և Մոլդովան։

Ավելի վաղ Բրյուսելում Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովում որոշվել էր Վրաստանին տրամադրել ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ։

«Ի վերջո, բոլորը տեսնում են, որ Վրաստանը շատ առաջ է թե՛ Ուկրաինայից, թե՛ Մոլդովայից, հատկապես այն բարդ գործընթացներից հետո, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում և որոնք տնտեսական տեսանկյունից տարածվել են Մոլդովայի վրա։ …Նման պայմաններում մենք վստահ ենք, որ թեև մեզ ուշ են տվել թեկնածուի կարգավիճակ, մենք նրանցից ավելի շուտ կանդամակցենք Եվրամիությանը»,- ասել է Կոբախիձեն։

Թեկնածուի կարգավիճակ ստանալը ԵՄ-ին միանալու բավականին երկար ճանապարհի միայն սկիզբն է։ Թուրքիան թեկնածուի կարգավիճակ ունի 1999 թվականից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2005-ից, Չեռնոգորիան՝ 2010-ից, Սերբիան՝ 2012 թվականից։ Խորվաթիան վերջին երկիրն է, որը 2013 թվականին միացել է ԵՄ-ին, գործընթացը տևել է 10 տարի։




Լրահոս