Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հրավիրվել է դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը аzdarar.am-ից տեղեկացավ, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ծանուցագիր է ստացել` հրավիրվելով դատախազություն։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 7-ին գրել էր, որ իշխանությունները որոշել են ձերբազատվել ընդդիմադիր բոլոր համայնքապետերից: Ինչպես հայտնի է, ընդամենը շաբաթներ առաջ ՔՊ-ն Ալավերդիում ուժով իշխանություն վերցրեց եւ պաշտոնանկ արեց համայնքապետին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը:




Լրահոս