ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում կրքերը չեն հանդարտվում. ջրային պարեկների եւ ձկնագողերի հակամարտությունը շարունակվում է:

 

 

ՖԻՆԱՆՍՆԵՐ

ՀԱՐՑ. Ի՞նչ է Կենտրոնական բանկի անկախությունը, եւ ինչպե՞ս է այն չափվում:

 Աշոտ Գեւորգյան (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Գների կայունության ապահովման համար ինստիտուցիոնալ կարեւոր նախապայման է ԿԲ-ների անկախությունը: Ուսումնասիրութունները վկայում են, որ ԿԲ-ների անկախությունը (գործառնական) նպաստում է իրականացվող դրամավարկային քաղաքականության վարկունակությանը՝ մեծացնելով շուկայի արձագանքը ԿԲ ազդակներին: Էմպիրիկ վերլուծությունները բացահայտել են ԿԲ-ի անկախության եւ ցածր գնաճի միջեւ ուղղակի կապ:

ՀՀ կենտրոնական բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դրամավարկային քաղաքականության իրականացման առումով տարբերակում են ԿԲ-ի անկախության երեք աստիճան՝

l նպատակի սահմանման,

l նպատակային ցուցանիշի սահմանման,

l գործառնական:

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս ընդգրկվել որակավորված ներքին աուդիտորների ցանկում:

Հարութ Ստեփանյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկվելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն կարող են դիմում ներկայացնել այն անձինք, որոնք ունեն Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի միջազգայնորեն ճանաչված հետեւյալ որակավորումներից առնվազն մեկը`

1) ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի կողմից իր կրթական ստանդարտներին համապատասխան անցկացված քննությունների արդյունքում տրված ներքին աուդիտորի որակավորումը (Certified Internal Audit- CIA) կամ հանրային հատվածի աուդիտորի որակավորումը (Certified Government Auditing Professional – CGAP),

2) որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) կողմից անցկացված առնվազն բազային (ֆունդամենտալ) 9 քննության (F1-F9) արդյունքում տրված հաշվապահ-աուդիտորի որակավորումը,

3) հանրային ֆինանսների եւ հաշվապահության արտոնագրված ինստիտուտի (Chartered Institute of Public Finance Accountancy: CIPFA) կողմից տրված որակավորումը,

4) որակավորված հանրային հաշվապահների ամերիկյան ինստիտուտի (American Institute of Certified Public Accountants) կողմից տրված հանրային հաշվապահի որակավորումը (CPA):

Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի այլ կառույցների կողմից տրված հետեւյալ որակավորումներից առնվազն մեկը`

1) «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տրված աուդիտորի որակավորումը,

2) Հայաստանի Հանրապետության հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) կողմից տրված աուդիտորի որակավորումը։

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ   դիմումին կից պետք է ներկայացնել՝

l անձնագրի պատճենը,

l համապատասխան որակավորումը հավաստող փաստաթղթի պատճենը,

l հայտարարություն:

 




Լրահոս