Մեքսիկան կուժեղացնի դեպի ԱՄՆ միգրացիան զսպելուն ուղղված միջոցառումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ իր կառավարությունը կուժեղացնի միգրացիան զսպելու միջոցառումները՝ ձգտելով Միացյալ Նահանգներին օգնել՝ հաղթահարելու ռեկորդային թվով մարդկանց՝ սահմանն անցնելու փորձերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Մեքսիկայի նախագահը նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրուցից մեկ օր անց: Զրույցի ընթացքում կողմերը համաձայնել են, որ ընդհանուր սահմանին ավելի շատ ճնշում է անհրաժեշտ, քանի որ միգրանտների ռեկորդային թիվը խաթարում է սահմանային առևտուրը:




Լրահոս