Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել այն անձանց և ընկերությունների դեմ, որոնք «վնասում են Ուկրաինայի շահերը»։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Բացի ռուսներից, պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Ուկրաինայի, Լատվիայի և Կիպրոսի քաղաքացիություն ունեցող անձինք։ Ընդհանուր առմամբ պատժամիջոցներ են սահմանվել 51 անձի նկատմամբ։
Պատժամիջոցներ են կիրառվել նաև 134 ընկերությունների նկատմամբ։ Պատժամիջոցների տակ գտնվող անձանց ակտիվները արգելափակվում են Ուկրաինայի տարածքում, դադարեցվում են առևտրային գործառնությունները և ռեսուրսների տարանցումը ամբողջ երկրում, չեղյալ են հայտարարվում լիցենզիաները և այլն։