Հայրենադարձված ռազմագերիների թվում էր նաև Վարազդատ Հարությունյանը. ինչ մեղադրանք էր առաջադրված նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին 2020-2023 թվականների գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ և սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում են Հայաստանում:

Հայրենադարձված գերիների թվում էր նաև 44-օրյա պատերազմից հետո Հադրութի շրջանում գերեվարված Վարազդատ Սերյոժայի Հարությունյանը:

Վարազդատ Հարությունյանի դատավարությունն ընթացել էր Բաքվի վերաքննիչ դատարանում, որտեղ նրան մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214, 228, 279, 318 հոդվածներով և դատապարտվել 6 տարի ազատազրկման:

Հոդվածների համաձայն՝ նա մեղադրվել էր «ահաբեկչության և դիվերսիայի համար»:

Ըստ դատավորի կայացրած որոշման՝ Վարազդատը և նրա հետ դատապարտվածները պատիժը կրելուց հետո պետք էր լքեին Ադրբեջանի տարածքը:

Վարազդատ Հարությունյանը ծննդով Շիրակ մարզի Ախուրյան գյուղից է:

Հիշեցնենք, որ Վարազդատն իր զինակից ընկերների հետ գերվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 26-27 ընկած ժամանակահատվածում, Հադրութի շրջանում:

Նանիկ Աղասյան




Լրահոս