Armlur.am-ն անդրադարձել էլ ահազանգին, որի համաձայն` փետրվարի երկրորդ կեսից սկսած` Մեղրիի գետում նկատվում էր տարօրինակ կանաչադեղնավուն զանգված: Կարծիք կար, որ պատճառը արտանետումներն են:
Տեղեկությունը ստուգելու նպատակով Armlur.am-ը զանգահարել էր Մեղրիի քաղաքապետարան: Համապատասխան բաժնի աշխատակիցը, ով չէր ցանկացավ ներկայանալ, խոստացել էր պարզել, թե արդյոք համապատասխանում է ահազանգն իրականությանը, իսկ եթե` այո, ապա ինչի արդյունքում է գետը նման կերպ պղտորվել:
Աշխատակիցը փոխանցեց, որ այսօր անցել է գետի կողքով և չի նկատել որևէ արտառոց արտանետում:
«Ես հետաքրքվեցի, թե ինչ էր, ասացին, թե ընդամենն ավազ են լվացել, մնացածից տեղյակ չեմ, եթե եղել է, շատ կարճ ժամանակով, հիմա անցել է»,-ասաց նա` շեշտելով, որ այդ ընթացքում տեղացել են նաև անձրևներ, որոնք պղտորել են ջուրը: Մենք հետաքրքվեցին, թե ինչ է իրենից ներկայացնում «ավազ լվանալու» գործընթացը, որին ի պատասխան` նա ասաց.
«Շինարարության նպատակով օգտագործվող ավազը լվանում են ջրում, վտանգավոր բան չկա: Նրանք գետից ավազ են հանել, լվացել, այդ ավազը պիտանի է շինարարության համար»,- ասաց աշխատակիցը` նշելով, որ այդ գործունեությամբ զբաղվում է «Ճանշին» ձեռնարկությունը:
Ստացվում է, որ մինչև շատերը գլուխ են կոտրում գետի պղտորության պատճառները բացահայտելու համար, պարզ է դառնում, որ պարզապես մի ընկերություն շահույթ ստանալու նպատակով օգտագործում է գետի ավազը: Իսկ արդյունքում խախտվում է գետի էկոլոգիական հավասարակշռությունը:
Armlur.am-ը «Ճանշին» ընկերության տեսակետը կներկայացնի հետագայում.
Լիլիթ Լալայան